Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» վերարտադրությունը հունիսի 18-ին Փարիզի «Քրիստի» աճուրդի տան առցանց աճուրդում վաճառվել Է 2,9 միլիոն եվրոյով, տեղեկացնում է Reuters-ը:
Անցյած շաբաթ «Քրիստին» վաճառքի էր հանել «Հեքինգի Մոնա Լիզան», որն անհայտ նկարիչը Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը վերարտադրել էր 17-րդ դարի սկզբին: Առցանց աճուրդի վերջին ժամին նկարի գինը 500 000 եվրոյից հասել է 2,9 միլիոնի: «Քրիստի» աճուրդի տունը «Մոնա Լիզայի» վերարտադրության գինը ռեկորդային է համարել:
«Մոնա Լիզայի» կեղծ տարբերակը ֆրանսիացի Ռայմոնդ Հեքինգը գնել է 1953 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող անտիկ խանութում և տարիներ շարունակ փորձել է աշխարհին համոզել, որ իրեն պատկանող «Մոնա Լիզան» բնօրինակն է, իսկ «Լուվրինը»՝ կեղծ:
Հեքինգը պատճառաբանել է, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած կողոպուտից հետո բնօրինակ նկարն այդպես էլ չվերադարձվեց և հայտնվեց Պրովանսի Մագագնոսկ գյուղի խանութում, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքի աշխարհի ամենահայտնի պատկերասրահում ցուցադրվեց նկարի կեղծ տարբերակը: