Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր միաձայն մերժել է Տիգրան Արզաքանցյանի բողոքը, որով Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը պահանջում է վերականգնել իր գրանցումն ու անվավեր ճանաչել ավելի վաղ՝ հանձնաժողովի կայացրած որոշումը:
Փաստաթղթային խնդիրների պատճառով ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել Արզաքանցյանի գրացումը, այն բողոքարկվել էր դատարանում, որն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողվի որոշումը:
Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցչի պնդումներին, թե փաստաթղթային հարցերն առաջացել են ոչ իրենց մեղքով, Տիգրան Մուկուչյանը ընդգծել է՝ հանձնաժողովը չի կարող քննել ու փոփոխել դատական ակտը:
Նույն պատճառաբանությամբ մերժվել է նաև «Զարթոնք» կուսակցության դիմումը, որով քաղաքական ուժը պահանջում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը: