Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վիրավորներն այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժ սանավիացիայով մեկնել է Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է:
Նախարարությունից նշեցին, որ բժիշկները պայքարում են վերջինիս կյանքը փրկելու համար: