Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 69 կգ քաշային հայ մարզիկը 1/16-րդ եզրափակչում, մրցավարների միաձայն որոշմամբ, 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին: Ընդ որում` Մաշակարյանը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն:
Հունիսի 19-ին 1/8 եզրափակչում նա կմրցի մոդլովացի Նիկոլա Բուկսայի հետ, իսկ այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Առավոտյան մրցահերթում ռինգ դուրս կգա 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը, որի մրցակիցը կլինի իտալուհի Սիրինե Չարաբին:
Երեկոյան մրցահերթում կունենանք միանգամից երկու ներկայացուցիչ: Ասպարեզ դուրս կգան 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նիկողոսյանի մրակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Ստիվին, իսկ Հակոբյանը կմենամարտի սերբ Վլադիմիր Միռանչիկովի հետ: