Ընտրարշավին «Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն ակտիվ աշխատել են՝ իրենց տեսակետն ու ծրագրային մոտեցումները հանրությանը հասցնելու համար:
Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Մեր ծառայությունը ներկայացրել ենք, հասարակությունը կորոշի: Համենայնդեպս, ամեն ինչ արել ենք, որ մեր տեսակետը հասնի հանրության բոլոր շերտերին: Ինչքանով կհավատան, կվստահեն, էդքանով էլ ձայն կստանանք:
«Պաշտպանված, հզոր հարենիք» կարգախոսով է քաղաքական ուժը գնում ընտրությունների: Սամվել Բաբայանի խոսքով՝ իրենց ծրագրային դրույթների, գաղափարների շուրջ ցանկացած ուժի հետ պատրաստ են գործակցության, առաջարկում են սպասել՝ տեսնելու՝ ո՛ր ուժերն են անցնում խորհրդարան: Ասում է՝ ժողովրդին հակադիր որևէ քայլ չեն անելու:
Սամվել Բաբայան - Որևէ քաղաքական ուժի հետ ոչինչ չենք բացառում, բոլոր քաղաքական ուժերի հետ կարող ենք համագործակցել մեր ծրագրի շրջանակում: Չեմ կարող մտնել մի ուժի հետ, վերցնել պատասխանատվություն, երբ որ այն գաղափարներից, որոնց մասին խոսում ենք, չի լինի:
Որովհետև հասարակությունը, ըստ Բաբայանի, մի օր հարցնելու է՝ միացել եք այդ քաղաքական ուժին, իսկ ո՞ւր են հզոր բանակը, կրթական բարեփոխումները: Ինչ վերաբերում է պատերազմում պարտությանը, Բաբայանի խոսքով՝ գլխավոր պատճառը ռազմական գերատեսչությունն էր:
Սամվել Բաբայան - Համարում եմ, որ գեներալատիտետն ա պարտվել պատերազմում, ռազմական գերատեսչությունն ամբողջովին: Ընթանում է քննություն, քննվում է: Ընտրությունից հետո քննությունը կլինի, հասարակությունը տեղյակ կլինի բոլոր մեղավորներից և հանցագործներից:
Քաղաքական ուժն ամրագրել է զինված ուժերի վերականգնման իր մոտեցումը, ինչպես ոտքի կանգնեցնել ծանր պատերազմ անցած բանակը, ինչպես լռեցնել Ալիևին:
Սամվել Բաբայան - Որ վստահեք, բանակով զբաղվենք, էլ չի կարող լեզվին տալ: Եռամսյակային հավաքներ անել, պատրաստել, ընտրել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել:
Ապագայի կերտման համար անհրաժեշտ է թիմային ու գաղափարական աշխատանք: «Ազատական» կուսակցությունը հորդորում է ուշադիր լսել ընտրության մասնակիցներին, տեսնել՝ ինչ ճանապարհ են անցել, ակտիվ մասնակցել քվեարկությանը: