Էդմոն Մարուքյանի կանխատեսմամբ՝ ընտրությանը մասնակցող ոչ մի ուժ ձայների մեծամասնություն չի հավաքելու ու իրենք գնալու են ազգային համաձայնության կառավարության ձևավորման ճանապարհով: «Լուսավորի» ղեկավարն այս բանաձևի մասին խոսել է քարոզարշավի երկու շաբաթվա ընթացքում, այսօր էլ ևս մեկ անգամ շեշտեց՝ դա նշանակում է պրոֆեսիոնալներից կազմված գործադիր, որը կապ չունի կոալիցիա կազմելու հետ:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Մասնագետներին ուղարկել, պոլի փայտ լինի՝ մեզանից լինի, կամ ով քայլել ա՝ նա դառնա նախարար, այլևս այս մոտեցումները պետք է ամբողջությամբ մի կողմ դնել:
Իսկ եթե ազգային միասնության կառավարություն չձևավորվի, ընտրությունը կգնա երկրորդ փուլ ու, ըստ Մարուքյանի, երկիրը ևս 28 օր կլինի ցնցումների մեջ, արտաքին ու ներքին խնդիրներն էլ՝ գումարած: «Լուսավորի» վարչապետի թեկնածուն հույս ունի, որ անհրաժեշտ պահին քաղաքական ուժերը կկարողանան մի կողմ դնել ներքին խնդիրը, իրար նկատմամբ ունեցած վրեժխնդրությունն ու ատելությունը:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - 2008-ից մինչև այսօր մեր երկրը հայւտնվախ է այս չորս մարսդկանց ռազբորկաների, կրակնք ենք մենք ընկել, կարող ա թողնեք ժողովւրդը ապրի, մի սերունդ մեծանա, որ կապ չունի այս ամենի հետ:
Համախմբվելու պահանջը գալիս է ժողովրդից՝ վստահ են Լուսավորցիները: Քարոզարշավի վերջին օրն օգտագործելով՝ Մարուքյանը ընտրողներին քարոզչական թերթիկներ բաժանելով՝ նորից հիշեցրեց՝ միակ ուժն են, որ միասնության կոչ են անում:
Քարոզարշավի 12 օրերին մարզերում, նաեւ երևանում հանդիպումներից եզրահանգել են՝ իրենց ճանաչում են, հիշում են Լուսավորի նախընտրական կարգախոսը:
Խորհրդարանական երրորդ ուժի հարցումները վկայում են՝ կուսակցությունը երրորդ տեղով գնում է դեպի նոր՝ 8-րդ գումարման խորհրդարան, բայց թե ձայների քանի տոկոսը կհավաքեն դժվարանում են կանխատեսել: Էդմոն Մարուքյանն ասում է՝ հետընտրական զարգացումներին իրենք դեմ են, փողոց դուրս կգան միայն մի դեպքում՝ եթե ընտրությունները կեղծվեն: