Դատախազությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն. 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ՀՔԾ-ին հանձնարարվել է դեպքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցների վրա ճնշում է գործադրում և՛ իր, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու անունից:
Համացանցում տարածվել է ձայնագրություն, որից պարզ է դառնում՝ ԲԿ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը Չարչյանը աշխատակիցներին պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ ընտրությանը:
Չարչյանը սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա ինքը կիմանա այդ մասին: