«Ազատ Հայրենիքի» պատգամավորի թեկնածուները Հայաստանի տարբեր համայնքներում հասցրել են մարդկանց հասցնել իրենց դաշինքի ծրագրային դրույթները: Երկրի անվտանգությունը քաղաքական ուժի համար առաջանահերթ է: Հայաստանը կարող է խաղություն պարտադրել տարածաշրջանում, եթե ուժեղ լինի, ասում է «Ազատ Հայրենիքի» վարչապետի թեկնածուն:
Անդրիաս Ղուկասյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինք) - Մեր առջև կանգնած է հայկական բանկի վերազինման, վերապատրաստման խնդիրը, բնականաբար, եվրոպական ժամանակակից չափանիշներով: Դրա համար մենք առաջարկեցինք և պնդում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է կնքել Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ պայմանագիր, որը հնարավորություն կտա հայկական բանակի վերակազմավորման խնդիրը լուծել հնարավորինս արագ:
Տնտեսությունում, մասնավորապես, քաղաքաշինությունում շինարարական 400 նոր նախագիծ են իրականացնելու: 600 նոր նախագիծ էլ արդյունաբերությունում կիրականացնեն: Լիովին հնարավոր է ներմուծվող ապրանքների զգալի մասը կրճատել ու տեղում արտադրել՝ վստահ է Անդրիաս Ղուկասյանը: Որպեսզի դրսից Հայաստան փող գա, հինգ տարով շահութահարկից կազատեն օտարերկրյա ներդրումները:
Անդրիաս Ղուկասյան - Մեր քաղաքները և մեր բնակավայրերը հնացել են ֆիզիկապես և էներգախնայման պայմաններին չեն համապատասխանում:
Կստեղծեն ազգային զարգացման հիմնադրամ, որով հնարավոր է լուծել նաև սոցիալական հիմնախնդիրները: Բիզնեսի համար կնվազեցնեն հարկային բեռը՝ ասում է Անդրիաս Ղուկասյանը: