WBC վարկածով թեթև քաշային կարգում միջազգային գոտու դափնեկիր Նարեկ Աբգարյանը և WBO վարկածով մինչև 24 տարեկանների բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ կարիերային զուգահեռ զբաղվում են նաև մարզչական գործունեությամբ:
Նախորդ տարի նրանք համատեղ ստեղծեցին մարզադպրոց, որն իր գործունեությունը սկսեց 7-10 անդամով, և այսօր այնտեղ մարզվում է 60-ից ավել մարզիկ:
Տարիքային սահմանափակում չկա, մարզվում են բոլոր ցանկացողները, տղա և աղջիկ: Մեկ տարվա ընթացքում մարզադպրոցի սաները տարբեր հաջողություններ են գրանցել տարատեսակ մրցաշարերում:
Ապագա ծրագրերի մասին խոսելիս Նարեկը նաև նշեց, որ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը ստիպում է ևս մեկ մարզադահլիճ ունենալ:
Հեղինակ՝ Մարիամ Նազարյան