Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիա այցելելու ցանկության մասին: Ծրագրերը նախապես մշակվել են՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ժամկետները դեռևս որոշված չեն, սակայն ազդակներ կան, որ ժամանակացույցի վրա աշխատում են: Նա (Բայդենը) ասել է, որ չնայած խիտ օրակարգին՝ ցանկանում է այցելել Թուրքիա»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Բայդենի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և F-35 կործանիչների հետ կապված հիմնախնդիրները: