Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները խթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները: Այս մասին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները միասին աշխատում են խաղաղության հաստատման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ քաղաքական կուսակցություններին Վրաստանի խորհրդարան վերադարձնելով, խթանելով Հայաստանում և Ադրբեջանում վստահության ամրապնդման միջոցառումները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը: