Աֆղանստանի 80 քաղաքներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել են զինված բախումներ, որի հետևանքով մահացել են «Թալիբան» շարժման 100 գրոհայի և երկրի կառավարական ուժերի 90 զինվորական: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Կատաղի մարտեր են եղել Աֆղանստանի Ֆարյաբ, Քունդուզ, Ղազնի շրջաններում: Երկրի Անդար շրջանում տեղակայված ռազմաբազայում էլ հրթիռակոծվել ու ոչնչացվել է Աֆղանստանի զինված ուժերի ուղղաթիռ:
Հակամարտության սրումն ու Դոհայում խաղաղ բանակցությունների դադարեցումը խորացրել են խաղաղ բանակցությունների լիակատար ձախողման մտահոգությունը: Այս իրավիճակն ու ԱՄՆ-ի և արևմտյան երկրների 20-ամյա ներկայության ժառանգությունը մշուշոտ են դարձնում Աֆղանստանի ապագան: