Այս պահին անհետ կորածների թիվը 275 է՝ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ հազարից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: «Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին, ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,- հայտարարել է նա:
Սարգսյանը մանրամասնել է, որ նույնականացվել են արդեն 800-ից ավելի անհետ կորածների մարմինները: Ինչ վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած թվին, ապա, ըստ Սարգսյանի, խոսքը աջակցություն ստացածների թվի մասին է. նրանց տրամադրվել է ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողները համարվել են անհետ կորած: