Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ Դանիելյանի պատգամավորի լիազորությունները. այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Համազասպ Դանիելյանը պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել: