Ազգային ժողովի հունիսի 17-ի հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:
Ժամը 10:00-ին գրանցվեց 7 պատգամավոր: ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Ժամը 14:00-ին գրանցվեց 20 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ: