Կրեմլից տեղեկացրել են, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «կարմիր գիծ» կլինի Մոսկվայի համար: Ռուսաստանի իշխանությունները մտահոգված են, որ Կիևին մի օր կարող է անդամակցության ծրագիր շնորհվել՝ փոխանցում է Euronews-ը:
Այս մասին դիտարկումներ է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Բայդեն-Պուտին հանդիպումից հետո: Ընդհանուր առմամբ՝ Պեսկովը դրական է գնահատել հանդիպումը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բայդենից հստակ պատասխան է ակնկալում ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի անդամակցության մասին ծրագրի վերաբերյալ:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինան պետք է արմատախիլ անի կոռուպցիան և համապատասխանի մյուս չափանիշներին՝ նախքան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք այս իրավիճակին: Ինչը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին, դա իրոք կարմիր գիծ է մեզ համար»,- հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակը: