Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Գերմանիայի Բունդեսթագի մատույցներում՝ խորհրդարանականներին խնդրելով ակտիվ գործել և ճնշումներ գործադրել Ադրբեջանի բռնապետական ռեժիմի վրա՝ հայ ռազմագերիներին անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակելու և Հայաստանի սահմանամերձ շրջաններից ադրբեջանական զորքերը հետ քաշելու համար: