Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Ադրբեջանի հետ կնքված նոր հռչակագրի շրջանակում ադրբեջանական տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծումը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Դա (ռազմաբազայի ստեղծման տարբերակը) հռչակագրի շրջանակներից դուրս չէ: Այդ հարցի զարգացումը հավանական է: Թեման կարող է զարգանալ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների խորհրդակցության ժամանակ: Մեր բանակցությունների ընթացքում էլ այն կարող է իրականացվել յուրովի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: