«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3»-ում (Թալին-Գյումրի) կապալառուն՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, շարունակում է ասֆալտապատման աշխատանքները:
Երթևեկելի գոտիներից մեկում արդեն տեղադրվել է մոտ 10 կմ երկարությամբ երկու շերտ ասֆալբետոնե ծածկ։
Երրորդ՝ վերջին շերտը կտեղադրվի ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ։
«Տրանշ-3»-ի՝ Մաստարա համայնքին հարող ճանապարհահատվածը վաղը կբացվի երթևեկության համար, իսկ շինարարությունը կտեղափոխվի մյուս երթևեկելի գոտի։