Գաղափարներն ու ծրագրերը երկրորդ պլանում էին, դրանք ոչ քննարկվեցին, ոչ էլ բանավեճի առարկա դարձան՝ ասում է «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։
Քաղաքական ուժերը չեն քննարկում ծրագրեր, քննարկում են միֆեր՝ շարունակեց Ղուկասյանը։ «Ազատ հայրենիքի» վարչապետի թեկնածուի նախընտրական բանավեճի հրավերը մերժել են Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ասաց, որ ցավում է, դարձյալ նրանց հրավիրեց բանավեճի:
«Ազատ հայրենիքը» քարոզարշավի սկզբից ներկայացրել է ծրագրեր, այսօր էլ Շիրակում շրջում էին, քննարկում ընտրողների հետ, առաջարկում իրենց լուծումներն անվտանգության, Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ:
Ինչպիսի ելք կունանան ընտրությունները, դրա կանխատեսումն էլ կա․ կլինի երկրորդ փուլ։ Երևանում անցկացրած հարցումների համաձայն՝ իրենց դաշինքը մտնում է խորհրդարան․
Դաշինքի անդամները վստահ են, որ տրամադրված են պատասխանատու ընտրության և չեն տրվել հներ-նորեր երկընտրանքին։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ընդգծեց՝ իրենց դաշինքը վեց կուսակցությունների միավորում է ևւ ավելի վաղ է ձևավորվել, քան ընտրություններ կհայտարարեին։ Ինքը թեև ցուցակում չէ, բայց կարևորը գաղափարների ճիշտը ընտրությունն է։
Եթե հայտնվեն խորհրդարանում, շատ բան կփոխեն քաղաքակրթական ընկալման տեսանկյունից։ Քաղաքացուն երկրի տերը դարձնելու բանաձևն այս դաշինքի հիմքում է։