Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո տեղի են ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ դռնփակ բանակցությունները երկու երկրի արտգործնախարարների մասնակցությամբ՝ փոխանցում է Swissinfo կայքը:
Բարձրաստիճան պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի հիմնահարցին: Շվեյցարական կողմը կոչ է արել հարցը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով: