Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել ազատվել կուրությունից և Թուրքային ընդունել իր կազմ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք, ի վերջո, ցանկանում ենք հասնել ԵՄ-ին մեր ձգտման բազմամյա արդյունքին: Անհնար է, որ Եվրամիությունը ձգողականության և հզորության կենտրոն դառնա առանց Թուրքիայի ներկայության: Ցանկանում ենք, որ Եվրամիությունը հնարավորինս արագ ազատվի կուրությունից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիան դեռևս 1963-ին է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին ներկայացրել է կառույցին անդամակցելու հայտ: Սակայն անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005-ին, ընդ որում՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով: