ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Մոսկվայում կքննարկեն ԼՂ թեման: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հունիսի 21-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարարի հետ:
Զախարովայի խոսքով՝ Լավրովի և Շմիդի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ՝ անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների: Նա հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: