Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Հայաստանի Մ-19 հավաքականը, Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ նոյեմբերին Խորվաթիայում կայանալիք ընտրական մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:
Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 18-ից 22-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան - «Արարատ-Արմենիա»
Անդրանիկ Մարտիրոսյան - «Ուրարտու»
Գոռ Մատինյան - «Ակադեմիա»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Գևորգյան - «Շիրակ»
Գոռ Առաքելյան - «Արարատ-Արմենիա»
Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»
Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Տիմուր Ասոյան - ԲԿՄԱ (Ռուսաստան)
Պավել Գորելով - «Ռոստով» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)
Կարեն Գալստան - «Ուրարտու»
Վահրամ Մախսուդյան - «Արարատ-Արմենիա»
Համլետ Սարգսյան - «Ուրարտու»
Սպարտակ Հայրապետյան - «Արարատ-Արմենիա»
Հարություն Ասատրյան - «Փյունիկ»
Տիգրան Սարգսյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Միսակ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Լևոն Վարդանյան - ԲԿՄԱ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ