Մայիսի 11-ից, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, և մինչև քարոշազարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ, հայտարարել է Ոստիկանութան պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Այդ ընթացքում արձանագրվել է 80 իրավախախտում, քարոզարշավի մեկնարկից հետո ևս շարունակվել են մշտադիտարկումները, արդեն արձանագրվել է 92 դեպք: Ոստիկանապետի տեղակալն ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն են դարձնում և ծավալուն աշխատանք կատարում ընտրակաշառքի բացահայտման ուղղությամբ։
«Ընտրակաշառք ստանալու և ընտրողի ազատ կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ 17 դեպք ենք ունեցել, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 10 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելուն՝ 14 դեպք, խուլիգանությանը, ծեծին, սպառնալիքին՝ 8 դեպք և այլ բնույթի խախտումներ՝ 6 դեպք»,- ասել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: