Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի հետպատերազմյան ծրագրերը Արցախում և ուրվագծվել ապագա ծրագրերի տեսլականը: