Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ» համալիրում։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։
Շարժական պատվաստումային կետեր են տեղակայված նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Շարժական պատվաստումային կետերն աշխատում են հետևյալ ժամանակացույցով.
Հյուսիսային պողոտա - 12.00-20.00 12.00-20.00
«Դալմա գարդեն մոլ» - 16.00-20.00 14.00-19.00
«Մեգա մոլ» - 16.00-20.00 14.00-19.00
«Կասկադ» համալիր - 16.00-20.00 17.00-21.00
Ք. Վանաձոր - 11։00-17։00, 11։00-17։00
Ք. Գյումրի - 09։00-16։00, 10։00-16։00
Հիշեցնենք, որ պատվաստումներն անվճար են։ «ԱստրաԶենեկա» և «ԿորոնաՎակ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: