Գագիկ Ծառուկյանը դեպի Լոռու մարզ քարոզարշավի ընթացքում չնախատեսված կանգառ արեց Մարգահովիտ գյուղում։ Հարցեր, որոնք ամենաշատն են հետաքրքրում մարգահովիտցիներին՝ խաղաղություն և անվտանգություն։ «Բարգավաճ Հայաստանի» վարչապետի թեկնածուն անվտանգության խնդիրի լուծումը տեսնում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումով։ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Էրդողան-Ալիև ստորագրած նոր փաստաթղթին։
Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար - Դուք տեսաք, որ երեկ Էրդողանն ու Ալիևը Շուշիում հանդիպեցին, նրանք նոր թուղթ ստորագրեցին, որ ցանկացած պատերազմի ժամանակ Էրդողանն արդեն պաշտպանելու է Ադրբեջանին։
Ծառուկյանն անդրադարձավ նաև մարդկանց վարկերին, որոնց մարումներն, ըստ ԲՀԿ ղեկավարի, դժվարացել է հատկապես համաճարակի պատճառով։
Մարգահովիտից հետո Գագիկ Ծառուկյանը երկրի զարգացման 30 կետանոց ծրագիրը Վանաձորում ներկայացրեց Լոռու մարզի բնակիչներին։ Չկա մի բան, որ ասեմ ու չանեմ՝ վստահեցնում է ԲՀԿ առաջնորդը։ Պետությունը պետք է աջակցի, որ մարդկանց վարկերը մարվեն ոչ բանկերի հաշվին։
Ակտիվ ներդրումներ են արվելու տնտեսության բոլոր ոլորտներում՝ ասում է Գագիկ Ծառուկյանը։ Չկա պարարտանյութ, չկա տեխնիկա, ինչպե՞ս զարգանա գյուղատնտեսությունը՝ հարցադրումը Գագիկ Ծառուկյանինն է, մինչդեռ արաբական երկրներում հայկական գյուղմթերքի լայն պահանջարկ կա։
Հնարավոր է Հայաստան միլիարդներ բերել ընդամենը մեկ տոկոսով, քիչ եմ ասել, շատ եմ անելու՝ հավաքվածներին վստահեցրեց Գագիկ Ծառուկյանը։