Իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում զինյալների օբյեկտներին՝ առաջին անգամ անցած ամիս հաստատված փխրուն հրադադարից հետո, գրում է politico-ն:
Օդային հարվածների թիրախ են դարձել հարձակումների համար նախատեսված ՀԱՄԱՍ-ի օբյեկտները, տեղեկացնում է իսրայելական կողմը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Երեքշաբթի հարյուրավոր իսրայելցի ազգայնականներ՝ «Մահ արաբներին» վանկարկելով, երթ էին կազմակերպել դեպի Արևելյան Երուսաղեմ՝ սպառնալով հրահրել նոր բռնություն: Գազայի պաղեստինցիները պատասխանել են հրթիռային օդապարիկներ արձակելով, որոնք առնվազն 10 հրդեհ են հարուցել Իսրայելի հարավում:
Ըստ մամուլի՝ երթը փորձություն է Իսրայելի փխրուն նոր կառավարությանը, ինչպես նաև փխրուն զինադադարին, որով վերջ տրվեց անցյալ ամիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված 11-օրյա պատերազմին: