Վարորդների ասած՝ յուղը վրան այս ամենագնացն ու տարածքի երկաթե մյուս նժույգները շուտով հնարավոր կլինի ձեռք բերել ունեցած հին ավտոն սրահին վաճառելու և դրա արժեքին որոշակի գումար ավելացնելու միջոցով։ Աշխարհում ընդունված trade-in համակարգը Հայաստանում հունվարից գործելու է։
Արտյոմ Պետրոսյան (Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ) - Եթե մեքենան իրացվելիք ա երկրորդային շուկայում, ու սրահը կգնահատի, որ մեքենան պոտենցիալ ունի նորից վաճառվի, ոչ մի խնդիր չկա, անկախ նրանից՝ մեքենան որտեղից ա ձեռք բերվել՝ շուկայի՞ց, թե՞ սրահից, ոչ մի խնդիր չկա՝ եթե դուք բերում եք մի մակնիշի և ձեռք եք բերում մեկ այլ մակնիշի, սահմանափակում չկա:
Ըստ Պետրոսյանի՝ իրենք 2019-ից են Կառավարությանն առաջարկել ներդնել հին մեքենայի ու հավելավճարի հաշվին տրանսպորտային նոր միջոց վաճառելու արտասահմանի փորձը։ Խնդիրը իրականացվող երկու գործարքի՝ և՛ գնման, և՛ վաճառքի համար ամբողջական, ստացվում էր կրկնակի ԱԱՀ գանձելն էր։ Ֆինանսների նախարարությունը վերջերս հենց դա հանեց։
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների փոխնախարար) - Հարկային օրենսգրքով առաջարկվել է վերացնել եկամտային հարկի 10 տոկոսը, իսկ ԱԱՀ-ն հաշվել ոչ թե վաճառքի ամբողջ արժեքի հիման վրա, այլ նախկին ձեռքբերման գնի դրական տարբերության վրա:
Բյուջեն չի տուժի, նորամուծությունը կհեշտացնի թարմ մեքենաների գնումը՝ նպաստելով պարկի թարմացմանը՝ բացատրում է փոխնախարար Պողոսյանը։ Բացի այդ, երկրորդ-երրորդ անգամ վաճառքի գնացող տրանսպորտը կլինի տեխնիկապես շատ ավելի սարքին վիճակում։ Սրահից վաճառքների սկզբունքը շուկայի նման չի լինելու մի կերպ առնող գտնել, քանի վերջնական չի փչացել։
Արման Պողոսյան - Անգամ թե օգտագործված են վաճառում, վաճառելու են 6 ամիս կամ 1 տարի երաշխիքով, և սա քաղաքակիրթ ձև ա, որովհետև, եթե, օրինակ՝ դուք գնեք մեքենան, ու շարժիչը խափանվի, պահանջներ ներկայացնեք, մենք սկսենք վիճել, իսկ էս դեպքում ամեն ինչ ինստիտուցիոնալ ա արվում, բոլոր խնդիրները լուծելի են:
Ավտոսրահներում գնորդ ավելացնելու պետության այս քայլը մեքենա առնող-ծախող անհատները որակեցին իրենցից հաճախորդ փախցնել։ Պայմանները նախկինում էին շատ անհավասար՝ հակադարձում են ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչները, օրինակ բերում հարկային ֆինանսական բեռը։
Արտյոմ Պետրոսյան - Ավտոմեքենան եթե գործարք ա կնքվում ֆիզիկական անձանց մեջ ու մեկ տարում վաճառում է, 1 տոկոս եկամտային հարկ է վճարում, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 10 տոկոս:
Բացի այդ՝ trade-in-ով մեքենա վաճառող ընկերությունների համար մտցվել է պարտադիր լիցենզավորման պահանջ՝ առաջին տարում 1 մլն դրամ պետտուրքով, հետո՝ 2 մլն։ Վճարվելիք միայն այդ գումարը փակելու համար ամենաքիչը 10 գործարք պետք է անեն՝ ասում են։ Դեռ պետք է տեսնեն նաև՝ մարդիկ որքանո՞վ կգնան trade-in-ի, երբ բնակարանի գրավի գնահատման պես՝ մասնագետը նրանց մեքենային ավելի քիչ փող առաջարկի, քան շուկայում կտան։
Արտյոմ Պետրոսյան - Եթե ինքը դա բերում ա դիլերին, ինքը չի սպասում իրան վճարի, դա մի խնդիր ա, թե ինչու են ավելի էժան գնահատում։ Երկրորդ՝ ցանկացած գնով ձեռք բերելիս դրա վրա պետք է գործ արվի ու գնահատվի վերջնական արժեքը, որ լինի նույն շուկայական արժեքի:
trade-in-ի առաջին փորձարկողները, այստեղ վստահ են, լինելու են՝ «եթե ավտո՝ միայն սրահից» սկզբունքով առաջնորդվողները։ Կորոնայից ու պատերազմից հետո դաշտում տեմպը որքան էլ ընկել, այս հաճախորդները մոտեցումը չեն փոխել։
Դեռևս ոչ trade-in-ով՝ սրահի ամենաթանկ մեքենան՝ այս պահին գնորդին սպասում է 39 մլն 900 հազար դրամով։
Հին ավտոմեքենայի և հավելավճարի միջոցով նորը ձեռք բերելու trade-in համակարգը կգործի նաև Հայաստանում: