Մեկնարկել են Էջմիածին քաղաքի փողոցների ու բակերի հիմնանորոգման աշխատանքները.
Թորամանյան, Կոմիտասի, Թորոս Ռոսլինի (նախկին՝ Լիսիցյան) փողոցներում և Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մեկնարկել են ամբողջական ասֆալտապատման աշխատանքները:
Ելնելով հաստատված նախագծի ծավալից աշխատանքները՝ մեկնարկել են միաժամանակ մի քանի փողոցներում՝ սահմանված ժամկետում ասֆալտապատումն ավարտելու համար:
Հիշեցնենք, որ 2021 թ. մայիսի 10-ին ավագանու հաստատած ծրագրով Էջմիածին համայնքում կատարվելու է 750 մլն դրամի հիմնանորոգում հետևյալ փողոցներում ու բակերում.
Հունան Ավետիսյան,
Թորոս Ռոսլինի (նախկին՝ Լիսիցյան),
Գրիգոր Նարեկացու,
Վարդան Մամիկոնյան (հատված),
Կոմիտասի փողոց (2 հատված),
Թորամանյան,
Ֆրանց Վերֆելի (նախկին՝ Շոլոխով)ի,
Այվազովսկու,
Ա. Մանուկյան 1-ին թաղամասի թվով 3 փողոցները (այդ թվում՝ այգուն հարող փողոցները),
Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսով) 1-ին փակուղին,
թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը,
Ս. Մովսես Խորենացու 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը,
Լեոնիդ Ազգալդյան (նախկին՝ Վռամ Կոստանյան) թիվ 3 և 5 շենքերի բակերը,
Սբ. Գրիգոր Լուսավորիչ (նախկին Կամո) թիվ 2, 2Ա, և 4 շենքերի բակերը,
Շահումյան 69, 71, և 73,
Սբ. Մ. Մաշտոցի թիվ 8Ա, 8Բ, 8Գ եւ 8Վ,
Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը,
Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը,
Րաֆֆու (նախկին՝ Մռավյան) փողոցը,
Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը,
Եկմալյան փողոցը,
Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ,
Տերյան 1-ին փակուղին: