Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կդիտարկի նաև ԵԽԽՎ 20-հոգանոց խումբը:
Պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին: Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի:
«Մինչև հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը: