Արմավիրի մարզի 39 համայնքում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ընթանում են ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգմանն ուղղված աշխատանքներ:
Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 93 կմ ոռոգման ներտնտեսային ցանց:
Ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Եվրասիական զարգացման բանկի 90 % ֆինանսավորմամբ և համայնքների 10 % համաֆինանսավորմամբ: