Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
71 կգ քաշային Արեն Իսրայելյանը դարձել է առաջնության ոսկե մեդալակիր՝ եզրափակչում առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ:
45 կգ քաշային Հայկ Գասպարյանը 2:8 հաշվով եզրափակչում զիջել է ռուս մրցակցին և նվաճել արծաթե մեդալ, իսկ 51 կգ Տիգրան Բունիաթյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է 10:6 հաշվով:
Ավելի վաղ 55 կգ քաշային կարգում Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող: Բրոնզե մեդալակիրներ էին դարձել 65 կգ Անուշավան Բարսեղյանը և 80 կգ Նարեկ Գրիգորյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին: