ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 10 պատգամավոր:
Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
«Նորից սպասում ենք 4 ժամ»,- ասաց Լենա Նազարյանը: