Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի և Բայդենի հանդիպումն ընդյալնված կազմով, և այն երկու մասի չի բաժանվել, հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային:
«Սպիտակ տան պաշտոնյան ասաց, որ երկկողմ ընդլայնված հանդիպումն ավարտվել է»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:
Ըստ РИА Новости-ի՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները ընդհանուր տևել են 4,5 ժամ, ներառյալ ընդմիջումը: Երկու նախագահները միասին են հեռացել հանդիպման վայրից:
Ռուսաստանի նախագահ Պուտինը վիլլայից դուրս գալիս լրագրողներին ասել է, որ բանակցությունները հաջող են անցել, թշնամանք չկար, բայց հանդիպումը սկզբունքային էր: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպանները վերադառնում են իրենց աշխատանքին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կադրերին, նշել է, որ «ամբողջ աշխարհում մարդիկ երկու նախագահների դեմքերը տեսնելով ՝ թեթևացած շունչ քաշեցին, պատերազմ չի լինի»: