2020 թ. տրամադրված լիզինգի ընդհանուր ծավալը 9 մլրդ դրամ է կազմել, որը երկու անգամ գերազանցում է 2019-ի պորտֆելը, Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Լիզինգառուների թիվն ավելանում է, քանի որ Կառավարությունը բարելավում է պետական աջակցության ծրագրի պայմանները։
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության դեպքում տոկոսագումարները սուբսիդավորում է պետությունը՝ մարման մինչև 8 տարի ժամկետով։ Արդյունքում՝ որպես վարձակալություն վերցրած տեխնիկան միայն մայր գումարը մարելուց հետո դառնում է սեփականություն։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: