Քարոզարշավի առաջին օրերին պարզ դարձավ, որ քարոզչության ամբողջ ընթացքի համար հնարավորություն չկա, քանի որ մրցակից ուժերի մոտ գերիշխում է ատելության խոսքը՝ այսօր հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը: Ըստ նրա՝ նման պայմաններում գրեթե անհնար է ընտրողին ուղերձ հասցնել, ուստի կոչ են անում խոսքն ատելությամբ կառուցած որևէ ուժի ձայն չտալ:
Սահակյանը հայտարարում է, որ «Քաղաքացու որոշումը» գաղափարի վրա հիմնված կուսակցությունը է, քանի որ երբեք չեն վազել աթոռի հետևից: Քաղաքական գործիչը մի քանի անգամ ակնարկեց, որ եղել են առաջարկներ, որոնցից հրաժարվել են, քանի որ այդ ճանապարհով չէին կարողանա իրենց ծրագրերն իրագործել:
Սուրեն Սահակյան («Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար) - Աշխատել ենք ամեն ինչ անել, որ այսօր բարձր գլխով կարողանանք ասել, որ մաքուր անցյալ ունենք: Մենք չենք տրվել աթոռակռվին: Մենք 100 անգամ հրաժարվել ենք այդ աթոռներից: Մերժել ենք ատելությունը: Եվ ունենք թիմ, որը կտրականապես տարբերվում է մնացածից:
Ընտրությունների նախաշեմին կուսակցությանը հաջողվել է ներկայացնել հավակնոտ ծրագիր: Եվ քաղաքական ուժի առաջնորդների ցանկությունն է, որ ընտրողները քվեարկելիս նկատի ունենան հենց ներկայացված ծրագրերի որակը: Սահակյանը նախ և առաջ առանձնացնում է իրենց առաջարկած սոցիալական բաղադրիչը:
Սուրեն Սահակյան - Քանի դեռ մենք չգնանք զարգացման ճանապարհով, որ մարդիկ կրթված լինեն, ապա ո՛չ միայն Ղարաբաղը չենք կարողանալու պահել, հետ բերել:
Կուսակցության առաջնորդները հույս ունեն, որ քաղաքացիներն իրենց կվստահեն և կքվեարկեն համար 17-ի օգտին: