Այսօր յոթ տարվա ընթացքում առաջին անգամ Բրյուսելում մեկնարկել է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«ԵՄ-ԱՄՆ գործընկերությունը վերադարձել է ավելի հզոր, քան երբևէ: Ջո Բայդեն, բարի գալուստ ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողով: Այսօր մենք թարմացնում ենք մեր գործընկերությունը և ներդրումներ կատարում մեր ապագա բարգավաճման և անվտանգության մեջ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը: