Եվրամիությունում Չինաստանի առաքելությունը ՆԱՏՕ-ին կոչ է արում դադարեցնել «Չինաստանի սպառնալիքի վարկածի» ուռճացումն այն բանից հետո, երբ դաշինքի անդամ երկրների ղեկավարները զգուշացրել են Չինաստանի կողմից «համակարգված մարտահրավերների» մասին՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքը Պեկինին դիմագրավելու որոշում է կայացրել: ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարել են, որ «Չինաստանի հայտարարած հավակնություններն ու ինքնավստահ վարքագիծը համակարգված մարտահրավեր են միջազգային իրավունքի և դաշինքի անվտանգությանն առնչվող ոլորտների համար»:
Չինաստանի իշխանությունները Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրել են իրենց երկրի խաղաղ զարգացման վերաբերյալ զրպարտելու և Պեկինի դեմ ուղղված որոշում կայացնելու համար: ԵՄ-ում Չինաստանի առաքելությունը հայտնել է, որ երկրի պաշտպանության և ռազմական ոլորտների արդիականացումն արդարացված, ողջամիտ, բաց և թափանցիկ է: