Համայնքային այցի շրջանակում հյուրընկալվելով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում, ծանոթանալով իրականացված և նախատեսվող ծրագրերին՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր անմիջական աջակցություն ունենալ կրթօջախի՝ լոկալ ջեռուցման համակարգով ապահովման գործընթացին:
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետի անմիջական աջակցությամբ՝ կրթօջախի համար առաջնային կարևորություն ունեցող խնդրին լուծում է տրվել. կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով շուտով կմեկնարկեն դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները: