ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի ու Վրաստանի համար Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են, և այդ երկրները պետք է շարժվեն բարեփոխումների ուղիով, որը նրանց կմոտեցնի կառույցին անդամակցությանը՝ փոխանցում է Грузия Online-ը:
«Այսօր մենք հաստատել ենք, որ ՆԱՏՕ-ի դռերը բաց են մնում՝ այսպիսով հաստատելով 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում մեր որոշումը, մենք կուժեղացնենք մեր աջակցությունը, որպեսզի Ուկրաինային ու Վրաստանին օգնենք կենտրոնանան բարեփոխումների վրա, ինչը նրանց կմոտեցնի դաշինքին»,-հայտարարել է Ստոլտենբերգը: