Եվրամիության տարածքում կատարվել է ավելի քան 300 մլն պատվաստում: Այս մասին Թվիթերի իր միկրոբոգում գրառում է կատարել եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ փոխանցում է Greek City Times-ը:
«Եվրամիությունում պատվաստումների թիվը գերազանցել է 300 միլիոնը: Ակնկալում ենք հունիսին 400 մլն չափաբաժին տրամադրել` մեծահասակ բնակչության 70 տոկոսին մինչև հուլիսի վերջ պատվաստելու համար»,- մասնավորապես նշել է Եվրահանձնաժողովի նախագահը: