Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր:
Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2020 թվականին արյունատվության ցուցանիշը հասել է 25 հազարի:
Սակայն պետք է նշել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում արյունատվության կարիք կա:
Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ արյան դոնոր դառնալու և արյունատվության այս օրինակը կարող է վարակիչ լինել: