Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով:
Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ գրանցվել է 24 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ: