Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Բրյուսելից մեկնել է Ժնև, որտեղ հունիսի 16-ին նախանշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին հայտարարել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
ԱՄՆ նախագահի ինքնաթիռն օդ է բարձրացել Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանից և ուղղություն վերցրել դեպի Շվեյցարիա:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումն առաջինն է Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Բանակցությունները կտևեն մոտ 5 ժամ, որից հետո երկու երկրների ղեկավարներն առանձին մամուլի ասուլիսներ կհրավիրեն: