Եվրամիությունը հաստատել է, որ Սերբիան ու Կոսովոն կարող են անդամակցել կառույցին միայն ԵՄ միջնորդությամբ բարձր մակարդակի բանակցությունների միջոցով երկկողմ հարաբերությունները կարգավորելուց հետո: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Մեզ սպասում են ոչ հեշտ բանակցություններ: Շատ կարևոր է հասկանալ. Բելգրադի ու Պրիշտինայի միջև երկխոսությունն ու դրա արդյունքները երկու երկրների համար եվրոպական ապագայի անցաթուղթ կդառնան»,- հայտարարել է Ժոզեպ Բորելը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հավաստմամբ՝ առանց այդ երկխոսության՝ տարածաշրջանի տնտեսական առաջընթացն ու զարգացումը կխաթարվեն: