«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» խորհրդարան է ուզում մտնել հեղափոխական արժեքները շարունակելու համար։ Կորոնավիրուս, պատերազմ... Որքան այս հանգամանքներն ազդեին հեղափոխական արժեքների վրա, միևնույնն է՝ ազատության գաղափարը չի խաթարվել։
Պայքարում ու պայքարելու են նախկինների վերադարձի դեմ՝ ասում է պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումներից ևս մեկ անգամ համոզվել են, որ ազատությունը մարդիկ համարում են որպես բարձրագույն արժեք ու ընդունում են իրենց գաղափարները:
Հայաստանում հետընթաց չի լինելու, քաղաքական դաշտն այլասերվել է, լիբերալիզմի անվան տակ Հայաստանի ընդերքը հանձնվել է օտարին՝ ասում է պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանն ու առաջարկում խնդրի լուծման իրենց տարբերակը՝ այն է, որ Հայաստանում ընդերքը պետք է պետականացվի գոնե 51 տոկոս պետական փայաբաժնով։
Որպեսզի հեղափոխական արժեքները կայանան, ժողովուրդը պետք է աջակցի նոր ուժերին՝ հորդորում են դաշինքի ներկայացուցիչները: