Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ «Հեյնիկեն» ընկերությունը ֆուտբոլի Եվրո-2020 առաջնության պաշտոնական գործընկերն է, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո-2020-ի խաղերը:
ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ: