55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանն ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Սարգիս Բեգոյանը (48 կգ), Անուշավան Բարսեղյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանը (80 կգ), որը փոքր եզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին: